Շատ դժվար է, բայց ձգտելու ենք, որ Շուշին կրկին հայկական լինի. ԳՇ պետ

Էդվարդ Ասրյանը վստահեցնում է, որ հայկական կողմն ամեն ինչ անելու է, որ Շուշին կրկին հայկական լինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Սահմմանին անվտանգությունն այս պահին հարաբերական կայուն է։ Այս մասին այսօր Հաղթանակի զբոսայգում News.am-ի հետ զրույցում հայտարարեց ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։
Նա վստահեցրեց, որ ներկա պահին սահմանային իրադրությունը վերահսկվում է ԶՈւ բոլոր ստորաբաժանումների կողմից:
Հարցին, թե ինչ է անում ՀՀ-ն, որպեսզի Շուշին նորից հայկական լինի, ԳՇ պետը պատասխանեց.
«Զինվորականությունը մշտապես իր պլաններում ունի այն, ինչը մենք ձգտելու ենք կատարել: Աշխատանքներն իրականացվում են, շատ դժվար է, բայց ձգտելու ենք հասնել այդ իրականությանը»,– ասաց ԳՇ պետը։
Էդվարդ Ասրյանը նաև հավելեց, որ այսօր իր համար, առանց Շուշիի, այդքան էլ տոն չէ:
Հիշեցնենք` մայիսի 9-ը հայության համար տարիներ շարունակ եռատոն է եղել` Հայրենական մեծ պատերազմում (1941–1945 թթ) խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման և 1992թ-ի Շուշիի ազատագրման օրը: Շուշին, սակայն, կորցրինք 2020–ի նոյեմբերին արցախյան 44–օրյա պատերազմում կրած ցավալի պարտության արդյունքում։
Մայիսի 9-ը դիմավորում ենք դառնացած ու տագնապներով. Փաշինյանի ուղերձը
Ինչ վերաբերում է Հայրենական մեծ պատերազմին` Հայկական ԽՍՀ-ից մոտ 300 հազար մարդ է մեկնել ռազմաճակատ։ Դա կազմում էր բնակչության ավելի քան 20 տոկոսը։ Ավելի քան 200 հազար հայեր էլ այլ հանրապետություններից են զորակոչվել ռազմաճակատ։
Հայաստանը տվել է ԽՍՀՄ 150 հերոս, 80 գեներալ, 5 մարշալ և մեկ ծովակալ։
Պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 200 հազար հայ զինվոր։
Ամեն անգամ նույն զգացողություններն եմ ունենում, ինչ 1945–ի մայիսի 9–ին. 100–ամյա վետերան