ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Ռուսաստանի համար թշնամական ժողովուրդներ չկան, կան ոչ բարեկամ կառավարություններ։ Լագրողների հետ զրույցում այս մասին ասել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Հաղթանակի օրվան նվիրված շքերթում, հայտարարել էր, որ Ռուսաստանի համար թշնամական ժողովուրդներ չկան «ո՛չ Արևմուտքում, ո՛չ Արևելքում»։
«Մենք չունենք թշնամական ժողովուրդներ։ Մեծ տարբերություն կա։ Ինչպես հասկացանք, դա էր նախագահի ասելիքը։ Սա է այն գլխավոր առանձնահատկությունը, որով սուր առճակատման ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում մեր գիծը տարբերում է արևմտյան հակառակորդների գծից», - ասել է նա լրագրողներին։
Դիվանագետը հավելել է, որ Արևմուտքին «կլանել է տոտալ ռուսաֆոբիան», և ՌԴ քաղաքացու անձնագիր ունեցող ցանկացած անձի որպես թշնամի ներկայացնելու փորձերը երկար տարիներ շարունակվող տեղեկատվական արշավի «ալֆան և օմեգան» են։