«Հյուսիս-հարավ» ճանապարհին պայթեցման աշխատանքներ կարվեն

«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհ. Շիրակ
Աշխատանքներով պայմանավորված 15 րոպե ճանապարհը փակ կլինի երթևեկության համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. «Հյուսիս-հարավ» ճանապարհին պայթեցման աշխատանքներ են իրականացվելու։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի մամուլի ծառայությունը։ Մասնավորապես,պայթեցման աշխատանքներ են արվելու Աշտարակ–Թալին ճանապարհին` Աղձք և Ուջան բնակավայրերի մոտ։ Այդ ընթացքում ճանապարհը մոտ 15 րոպե փակ կլինի երթևեկության համար։
«Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի (Աշտարակ-Թալին) ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի կմ35+400-կմ36+000 հատվածում (Աղձք և Ուջան բնակավայրերի մոտ) մայիսի 10-ին՝ ժամը 16։00-18։00 սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Պատճառված անհարմարության համար դեպարտամենտից հայցում են երթևեկության մասնակիցների ներողամտությունը։