ՀՀ–ում ՀՌՕ ռազմակայանում «Բուժաշխատողի օր» խորագրով միջոցառում կանցկացվի

Միջոցառման նպատակն է զարգացնել բուժաշխատողների հոգեբանական պատրաստվածությունը ծայրահեղ իրավիճակներում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. ՀՀ–ում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանում «Բուժաշխատողի օր» խորագրով միջոցառում կանցկացվի։ Տեղեկությունը հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։
Բուժաշխատողները վարժանքներ կանցկացնեն մարտադաշտից վիրավորներին տարհանելու, ընթացքում խոչընդոտներ հաղթահարելու, վիրավորներին և տուժածներին որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու, հիվանդների տեսակավորման, բոլոր տեսակի վնասվածքներին համապատասխան բուժօգնություն ցուցաբերելու համար:
ՀՀ–ում ՀՌՕ ռազմակայանի ՌՈ անձնակազմն անցել է ծառայության ուժեղացված ռեժիմի
Միջոցառման հիմնական նպատակն է լինելու ստուգել զինվորական բժիշկների պատրաստվածության մակարդակը, զարգացնել նրանց հոգեբանական պատրաստվածությունը ծայրահեղ իրավիճակներում համարժեք գործողությունների համար: