Չավուշօղլուն Մոսկվայում կքննարկի Անկարայի և Դամասկոսի հարաբերությունների կարգավորումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն. Արխիվային լուսանկար
Այցի շրջանակներում Չավուշօղլուն ակնկալում է նաև մի շարք երկկողմ հանդիպումներ անցկացնել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ՌԴ իր այցի ընթացքում մտադիր է քառակողմ հանդիպման ժամանակ քննարկել Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորումը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայությանը։
Ավելի վաղ Չավուշօղլուն հայտնել էր, որ Թուրքիայի, ՌԴ-ի, Իրանի և Սիրիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը կկայանա Մոսկվայում մայիսի 10-ին, դրա ընթացքում նախատեսվում է քննարկել Անկարայի և Դամասկոսի հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը և, ընդհանուր առմամբ, Սիրիայում տիրող իրավիճակը:
Այցի շրջանակներում Չավուշօղլուն ակնկալում է նաև մի շարք երկկողմ հանդիպումներ անցկացնել: