ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Իրավապահ մարմինները Բելառուսում ահաբեկչություններ են կանխել, հայտնել է երկրի ՊԱԿ-ի ղեկավար Իվան Տերտելը։
«Այո, դրանք ահաբեկչական հարձակումներ կատարելու փորձեր էին, և դա պայմանավորված էր հենց մայիսի 9-ով»,- լրագրողներին ասել է Տերտելը, հաղորդում է Sputnik Բելառուսը։
Նա նշել է, որ անօրինական գործողությունների մեջ ներգրավվածները բերման են ենթարկվել։
«Պետության ղեկավարը տեղյակ է այս իրավիճակից»,- հավելել է ՊԱԿ-ի ղեկավարը։