ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Նիկոլաևում բնակվող բոլոր տղամարդկանց զորահավաքի կետեր են տանում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին է պատմել իրենց ընդհատակ անվանող ռուսամետ ակտիվիստների ներկայացուցիչը։
Նրա խոսքով` զինկոմիսարիատների ներկայացուցիչները անդադար այս ու այն կողմ են գնում և անխտիր բոլորին տանում։ Միևնույն ժամանակ նիկոլաևցիների մեծ մասը չի ցանկանում կռվել` տեսնելով Ուկրաինայի ԶՈւ–ի կորուստների մակարդակը։
Մայիսի 4-ին ԶԼՄ–ներում տեղեկություններ էին հայտնվել, որ Ուկրաինայի ՊՆ-ն մտադիր է զորակոչային տարիքը 27-ից դարձնել 25։ Ռազմական գերատեսչությունում նշել են, որ ներկայիս սահմանված տարիքի պատճառով ծառայության համար պիտանի, սակայն զինապարտ քաղաքացու կարգավիճակ չունեցող մարդկանց մեծ մասը զորահավաքի ժամանակ չի կանչվում։ Ավելի ուշ կառավարությունը հավանություն է տվել համապատասխան նախագծին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրի ամբողջ տարածքում ռազմական դրություն էր հայտարարել 2022 թվականի փետրվարի 24-ին։ Հաջորդ օրը համընդհանուր զորահավաքի մասին հրամանագիր էր ստորագրվել, զինապարտ տղամարդկանց արգելված է լքել երկիրը։ Ծանուցագիրը կարող է հանձնվել օրենսդրությամբ չարգելված ցանկացած վայրում։