ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Սևանա լճի մակարդակը մայիսի 1-7-ն անցյալ տարվա նույն օրերի համեմատ ցածր է 13 սմ-ով, բայց բարձր է 13 սմ-ով 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
«Արփա-Սևան ջրատարով մայիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 5.809մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից մայիսի 7-ը ներառյալ՝ 36.293մլն. մ³»,– ասված է հաղորդագրությունում։
Այս պահին Սևանա լճի մակարդակը 1900.41մ է։