«Սև այգի». Փարիզի սրտում Արցախին նվիրված բացօթյա ցուցահանդես է անցկացվել

Հեղինակն իր գործերում ընդգծել է արցախահայության երկարատև և աննահանջ պայքարը հայրենի հողում իր գոյության իրավունքի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Փարիզի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Ֆրանսիայի մայրաքաղաքի սրտում՝ քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող Սեն-Ժակ աշտարակի պարիսպների վրա ապրիլի 5-8-ը ներկայացվել է ֆրանսահայ լուսանկարիչ և ռեժիսոր Ալեքսի Պազումյանի «Սև այգի» (Le jardin noir) խորագիրը կրող բացօթյա ցուցահանդեսը։ Տեղեկությունը հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։
Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվել է հեղինակի կողմից 2016 թվականից ի վեր, այդ թվում նաև հետպատերազմական շրջանում, Հայաստանում և Արցախում արված լուսանկարների շարքը։
Հեղինակն իր գործերում ընդգծել է արցախահայության երկարատև և աննահանջ պայքարը հայրենի հողում իր գոյության իրավունքի համար։
Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի էր ունեցել ապրիլի 24-ին՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի, Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի, Փարիզի փոխքաղաքապետեր Առնո Նգաչայի, Անուշ Թորանյանի, ինչպես նաև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի ղեկավարության և ֆրանսահայ տարբեր գործիչների մասնակցությամբ։
Այդ օրը հեղինակն այցելուներին ներկայացրել էր Արցախին նվիրված ցուցահանդեսի կազմակերպման նպատակը և յուրաքանչյուր լուսանկարում արտացոլված մարդկային պատմությունները։
Լեզուս չի պտտվում՝ ասեմ. մասնագետը՝ Արցախի գլխին կախված նոր հումանիտար աղետի մասին