Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա

Արխիվային լուսանկար
Վարչապետը ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով այսօր աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Վարչապետը ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին:
Հիշեցնենք, որ Փաշինյանը նախորդ անգամ ՌԴ էր մեկնել 2022 թվականի մայիսի 16-ին, շուրջ 1 տարի առաջ։ Այն ժամանակ նա աշխատանքային այցով էր մեկնել` մասնակցելու ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպմանը։
Նշենք նաև, որ մայիսի 14-ին էլ Նիկոլ Փաշինյանը Բրյուսել է մեկնելու` հանդիպելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ բանակցություններ անցկացնելու նպատակով։