Նիկոլ Փաշինյանն արդեն Մոսկվայում է

Նիկոլ Փաշինյանն արդեն Մոսկվայում է
ՀՀ վարչապետին օդանավակայանում դիմավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Մոսկվայում է։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
««Վնուկովո-2» օդանավակայանում վարչապետին դիմավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը»,– ասված է հաղորդագրությունում:
Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում
Վարչապետի աշխատակազմից ավելի վաղ հայտնել էին, որ Փաշինյանին Մոսկվա է հրավիրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում
Նա մայիսի 9-ին ներկա է գտնվելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին։
Հիշեցնենք, որ Փաշինյանը նախորդ անգամ ՌԴ էր մեկնել 2022 թվականի մայիսի 16-ին` շուրջ 1 տարի առաջ` մասնակցելու ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպմանը։
Նշենք նաև, որ մայիսի 14-ին էլ Նիկոլ Փաշինյանը Բրյուսել է մեկնելու` հանդիպելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ բանակցություններ անցկացնելու նպատակով։