Կոտայքի մարզում ավտոմեքենան ընկել է ձորակը․ տուժածներից մեկը երեխա է

Կոտայքի մարզում ավտոմեքենան ընկել է ձորակը
Տուժածները հոսպիտալացվել են Չարենցավանի բժշկական կենտրոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Մասնավորապես դեպքի մասին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել մայիսի 8-ին, ժամը 06։13-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Կոտայքի մարզում ավտոմեքենան ընկել է ձորակը
Պարզվել է, որ Մ 4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 33-րդ կմ-ին «Hyundai» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված1970 թ.) դուրս էեկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվելճամփեզրի արգելապատնեշին, այնուհետև ծառին ևընկել ձորակը (մոտ6 մ):
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Մ․ Մ․-ն (ծնված2010 թ.) հոսպիտալացվել ենՉարենցավանի ԲԿ:
Փրկարարները մյուս ուղևոր Ա․ Լ․-ին(ծնված 1964 թ.) դուրսեն բերել ավտոմեքենայից և մոտեցրելշտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է Չարենցավանի ԲԿ: