Իսպանիայում ձերբակալել են զույգի, որը 93 եկեղեցի է թալանել

Իսպանիա
Խուզարկության ժամանակ նրանց մոտ հայտնաբերել են մեծ քանակությամբ մանրադրամներ եկեղեցական հավաքածուներից և նվիրատվություններից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է Կանտաբրիա, Աստուրիա և Պալենսիա ինքնավար համայնքների 82 քաղաքներում 93 եկեղեցի թալանած զույգի։ Տեղեկությունը հայտնում է Իսպանիայի ՆԳՆ-ն։
Նրանք հիմնականում գողացել է եկեղեցուն նվիրաբերած գումարը։
Ինչպես հայտնում են տեղի իշխանությունները, առաջին կողոպուտները տեղի են ունեցել դեռևս դեկտեմբերին Կանտաբրիայի եկեղեցիներում:
Բուրաստանի բնակիչը բռնվել է գողության պահին
«Տան խուզարկության ժամանակ առգրավվել են 140 եկեղեցական իրեր, այդ թվում ՝ սրբապատկերներ, մյուռոնով սրվակներ, փոքր արկղեր՝ մասունքարանների բանալիներով»,– ասվում է հաղորդագրությունում։
Ոստիկանությունը նաև մեծ քանակությամբ մետաղադրամներ է հայտնաբերել եկեղեցական հավաքածուներից և այցելուների նվիրատվություններից: Բացի այդ, առգրավվել են տարբեր գործիքներ, որոնք կարող էին օգտագործվել կողոպուտի ժամանակ։
Ալավերդիում կինը ծախսել է փողը և գողություն բեմականացրել. ամուսինը զանգել է ոստիկանություն