Իրանը պատրաստ է սիրիական բանակին ժամանակակից սպառազինություն փոխանցել. ՊՆ ղեկավար

Իրանցի նախարարը գործարանների կառուցման և ռազմավարական պաշտպանական արտադրանքի արտադրական հոսքերի գործարկման ոլորտում Սիրիայի հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Իրանը պատրաստ է Սիրիայի ԶՈւ–ին պաշտպանության համար զինել ամենաժամանակակից զենքով։ Այս մասին Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Մոհամադ Ռեզա Աշտիանին հայտարարել է սիրիացի գործընկեր, գեներալ–մայոր Ալի Մահմուդ Աբասի հետ հանդիպմանը։
«Այսօր տարբեր ոլորտներում Սիրիայի վերականգնման դարաշրջան է, ԻԻՀ–ի պաշտպանության նախարարությունը պատրաստ է արտադրել և ՍԱՀ–ին զինել ամենաժամանակակից սպառազինությամբ», – Tasnim–ի փոխանցմամբ` ասել է Աշտիանին։
Իրանի նախարարը սիրիական ժողովրդի անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով Սիրիայի հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել պաշտպանական և բազմանպատակային ենթակառուցվածքների ստեղծման, արաբական հանրապետության հզորությունը (զենքի հարցում) ամրապնդելու համար գործարանների կառուցման և ռազմավարական պաշտպանական արտադրանքի արտադրական հոսքերի գործարկման ոլորտներում։
Իրանը կվերականգնի սիրիական օդանավակայանները
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել էր, որ Սիրիայի մասնակցության վերականգնումը Արաբական պետությունների լիգայի գործունեության մեջ նպաստում է տարածաշրջանում կայունություն հաստատելուն և նրա խնդիրներին օտարերկրյա միջամտությունը նվազեցնելուն։
Արաբական պետությունների լիգայի ԱԳՆ ղեկավարները մայիսի 7-ին արտահերթ հանդիպման ընթացքում հավանություն են տվել շուրջ 12 տարվա դադարից հետո Սիրիայի վերադարձին տարածաշրջանային կազմակերպություն։