ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Ինքնակամ շինությունների օրինականացման գործընթացը պետք է արագացնել։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով` օրենքի տրամաբանության մեջ գտնվող բոլոր գործերին պետք է տալ դրական եզրակացություն։
«Բոլոր այն տեղերում, ուր բնակելի թաղամասեր են, նույնիսկ համայնքային հողի վրա կա ինքնակամ սարքած տուն, օրենքի տրամաբանության մեջ դրանց պետք է տալ դրական եզրակացություն»,–ասաց Ավինյանը։
Նրա խոսքով` սկզբունքը դա է, և պետք չէ երկար մտածել ու անիմաստ գործընթացը ձգել։