ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. «ՀայՓոստի» անվան և ապրանքային նշանի շահարկմամբ մարդկանցից բանկային տվյալների կորզման փորձեր են արվում: Տեղեկությունը հայտնում է «ՀայՓոստ» ընկերությունն իր ֆեյսբուքյան էջում։
Պարզվել է` այլ երկրում գրանցված անհայտ համարներից քաղաքացիներին «ՀայՓոստի» անունից ուղարկում են կարճ հաղորդագրություններ (sms)՝ առաջարկելով կատարել 233,12 դրամ առաքման վճար, որպեսզի ծանրոցն առաքվի:
Նրանց ուղարկված հղմամբ անցնելով՝ բացվում է պատուհան, որտեղ պահանջվում է ներմուծել անձնական և բանկային քարտի տվյալներ։
«ՀայՓոստը» հորդորում է քաղաքացիներին ոչ մի դեպքում չտրամադրել բանկային տվյալները: