Հայ դպրոցականները երկու մեդալ են նվաճել Մենդելեևյան միջազգային օլիմպիադայում

Հայ դպրոցականները երկու մեդալ են նվաճել Մենդելեևյան միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երկու մեդալ են նվաճել Մենդելեևյան միջազգային օլիմպիադայում
Աստանայում կայացած օլիմպիադայում Լեոնիդ Ասատրյանն արժանացել է արծաթե, իսկ Տիգրան Մխիթարյանը՝ բրոնզե մեդալի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 57-րդ միջազգային օլիմպիադայում հայ դպրոցականները նվաճել են 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Մրցույթին մասնակցել է 21 երկրի 113 ներկայացուցիչ։ Այն անցկացվել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ապրիլի 30-ից մայիսի 6-ը։
Հայաստանի թիմը ներկայացրել են «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Լեոնիդ Ասատրյանը և Յուրի Պետրոսյանը, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Տիգրան Մխիթարյանը և Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Արման Խառատյանը։
Թիմը ղեկավարել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ, դոցենտ, ք․գ․թ․ Արմեն Գալստյանը։
Օլիմպիադայում Լեոնիդ Ասատրյանն արժանացել է արծաթե, իսկ Տիգրան Մխիթարյանը՝ բրոնզե մեդալի:
Հիշեցնենք, որ նախորդ՝ 56-րդ օլիմպիադայում, որը առկա ձևաչափով անցկացվել էր Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում, Լեոնիդ Ասատրյանը կրկին նվաճել էր արծաթե մեդալ, իսկ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտ Հայկ Աղեկյանը՝ բրոնզե մեդալ:
Հավելենք, որ Մենդելեևյան միջազգային օլիմպիադաներում Հայաստանի թիմերն ընդհանուր առմամբ արժանացել են 41 մեդալի (1 ոսկե, 7 արծաթե և 33 բրոնզե):
Ակադեմիական քաղաքի կառուցման ու կառավարման համար պետական նոր հիմնադրամ կստեղծվի