ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. «Գրին քարտի» խաղարկությունում շահելու վերաբերյալ ստացված ծանուցումները կեղծիք են։ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել` ՀՀ քաղաքացիներին հորդորելով զգույշ լինել և խաբեության զոհ չդառնալ։
«DV-2024-ում կամ «Գրին քարտի» խաղարկությունում շահելու վերաբերյալ էլեկտրոնային փոստով, նամակով, տեքստային հաղորդագրությամբ կամ հեռախոսազանգով ստացված ցանկացած ծանուցում կեղծիք է»,– նշված է հաղորդագրության մեջ։
ԱՄՆ դեսպանությունը շեշտում է`շահելու մասին տեղեկություն ստանալու միակ ճանապարհը կարգավիճակի ստուգումն է dvprogram/state.gov/ESC էջում։