ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Երևանի Չարենցի փողոցում 28-ամյա և 37-ամյա երիտասարդների են ձերբակալել, որոնց մոտ հայտնաբերվել են զենքեր և փամփուշտներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Ոստիկանները Չարենցի փողոցում գիշերը ժամը 02։25-ին հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել 28-ամյա և 37-ամյա երկու երիտասարդի՝ «Հունդաի» մակնիշի մեքենայով հանդերձ: Մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել են կարճեցված փողով 2 հրազեն և «Վինչեստր» տեսակի հրացան, իսկ 37-ամյա վարդենիսցի վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի 4 փամփուշտ»– ասված է հաղորդագրությունում:
Ձերբակալման ժամանակ 37-ամյա վարդենիսցին փորձել է փախչել, սակայն ընկել է, գլուխը խփել մայթեզրին և ստացել վնասվածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։