ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. «FlyOne Armenia» ընկերության՝ Երևան-Դուբայ չվերթը սպասարկող ինքնաթիռը երեկ՝ մայիսի 7-ին, վայրէջք է կատարել Իրանում՝ Շիրազի օդանավակայանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը։
«Ավիացիոն անվտանգության հետ կապված խնդիր չկա»,– ասաց Անանյանը։
Նշենք, որ «FlyOne Armenia»-ն հիմնադրվել է 2021 թվականին։ Նույն թվականի ոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ավիաընկերությանը տրամադրել է օդանավ շահագործողի վկայական:
«FlyOne Armenia»-ն թռիչքներ է իրականացնում մի շարք ուղղություններով` Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Միներալնիե Վոդի, Փարիզ, Լիոն, Քիշնև, Թբիլիսի, Ստամբուլ, Բեյրութ:
Ընկերության ավիապարկը բաղկացած է Airbus A320 և A319 ինքնաթիռներից։