ԱՊՀ երկրների ղեկավարները մայիսի 9-ին կհանդիպեն ոչ պաշտոնական նախաճաշի շուրջ. Պեսկով

Փաշինյանն ու Պուտինը. արխիվային լուսանկար
Պեսկովի խոսքով՝ ԱՊՀ երկրների ղեկավարները Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսի ժամանակ կլինեն տրիբունայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. ԱՊՀ երկրների առաջնորդները, որոնք Մոսկվա են մեկնել Հաղթանակի շքերթին ներկա լինելու նպատակով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ծաղկեպսակներ կդնեն Անհայտ զինվորի գերեզմանին։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով` Պուտինը ելույթ կունենա Հաղթանակի շքերթին։

«Պետությունների ղեկավարները նրա հետ կլինեն տրիբունայում։ Այնուհետև միասին ծաղկեպսակներ կդնեն Անհայտ զինվորի գերեզմանին։ Դրանից հետո պետությունների ղեկավարների հետ ոչ պաշտոնական նախաճաշ է նախատեսված»,– ասել Է Պեսկովը։

Նշենք, որ Մոսկվա է մեկնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Փաշինյանը նախորդ անգամ ՌԴ էր մեկնել 2022 թվականի մայիսի 16-ին` շուրջ 1 տարի առաջ` մասնակցելու ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպմանը։
Նշենք նաև, որ մայիսի 14-ին էլ Նիկոլ Փաշինյանը Բրյուսել է մեկնելու` հանդիպելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ բանակցություններ անցկացնելու նպատակով։