ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Շիրակի մարզի Կապս գյուղի Երևման Սուրբ Խաչ եկեղեցին վերաօծվել է։ Շիրակի թեմից հայտնում են, որ արարողությունը կատարվել է մայիսի 6-ին։
Եկեղեցին վերաօծվել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հանդիսապետությամբ։
Նշենք, որ Սուրբ Խաչի երևման տոնը Հայ առաքելական եկեղեցին այս տարի տարի նշում է մայիսի 7-ին։