Թուրքիայում նոր երկրաշարժ է եղել

Սեյսմոգրաֆ
Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Սիրիայի հետ սահմանին` 4.6 մագնիտուդ ուժգնությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Թուրքիայում 4.6 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է Եվրոպական–Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ցնցումները գրանցվել են Իսկենդերուն քաղաքից ոչ հեռու` Սիրիայի հետ սահմանին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2023 թվականին փետրվարի 6-ից մայիսի 6-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 33 հազար 077 երկրաշարժ։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում երկրաշարժ էր տեղի ունեցել, որն ավերածությունների էր հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ էր գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 10-11 բալ:
Թուրքիայում երկրաշարժերի զոհ է դարձել ավելի քան 50 հազար մարդ։