Թուրքիայում ավելի քան 33 հազար երկրաշարժ է արձանագրվել 2023 թ. փետրվար ամսից ի վեր

Երկրաշարժ Թուրքիայում
Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով մահացել է ավելի քան 50 հազար մարդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Թուրքիայում, 2023 թվականին փետրվար ամսին ավելի քան 33 հազար երկրաշարժ է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները` վկայակոչելով Թուրքիայի աղետների հետևանքների վերացման վարչությունը։
Մասնավորապես, փետրվարի 6-ից մինչև մայիսի 6-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 33 հազար 077 երկրաշարժ։
Նշենք նաև, որ պաշտոնական տվյալներով Թուրքիայում վերջին երկրաշարժը գրանցվել է մայիսի 3-ին, Ադանա նահանգում` 4.3 մագնիտուդ ուժգնությամբ
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում երկրաշարժ էր տեղի ունեցել, որն ավերածությունների էր հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ էր գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 10-11 բալ:
Թուրքիայում երկրաշարժերի զոհ է դարձել ավելի քան 50 հազար մարդ։