Սիրիան այսօրվանից կվերսկսի մասնակցությունը ԱՊԼ-ի աշխատանքներին. ԱԳՆ

Արխիվային լուսանկար
ԱՊԼ-ի արտգործնախարարները հավանություն են տվել Սիրիայի վերադարձին կազմակերպություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Սիրիան մայիսի 7-ից վերսկսում է մասնակցությունը Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) աշխատանքներին: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը նշված է ԱԳՆ ղեկավարների մակարդակով ԱՊԼ խորհրդի արտահերթ նիստի արդյունքներով տարածված հայտարարության մեջ:
Ավելի վաղ Իրաքի արտգործնախարար Ահմեդ աս-Սահաֆը իրանական IRNA գործակալությանը հայտնել էր, որ ԱՊԼ արտգործնախարարները հավանություն են տվել Սիրիայի վերադարձին կազմակերպություն: ԱՊԼ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Գամալ Ռուշդին ՌԻԱ Նովոստիին հաստատել է այդ տեղեկությունը:
Իրանի նախագահը սիրիական հակամարտությունից ի վեր առաջին անգամ Դամասկոս է ժամանել
Հաղորդագրության մեջ նշված է, որ որոշվել է 2023 թվականի մայիսի 7-ից վերսկսել Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության պատվիրակությունների մասնակցությունը Արաբական պետությունների լիգայի խորհրդի նիստերին և դրա բոլոր մարմիններում ու կազմակերպություններում։