Ռուսական դրոնը ոչնչացրել է ԱԹՍ–ներից պաշտպանող «Avenger» զենիթահրթիռային համալիրը. ՌԴ ՊՆ

«Avenger» զենիթահրթիռային համալիրներ
Ամերիկյան «Avenger» զենիթահրթիռային համալիրն ուկրաինական բանակում հայտնվել է ապրիլ ամսին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Ռուսական «Լանցետ» կամիկաձե–դրոնը հատուկ օպերացիայի գոտում ոչնչացրել է ամերիկյան «Avenger» զենիթահրթիռային համալիրը, որը Պենտագոնը վերջերս էր ուղարկել Կիև` ԱԹՍ–ներից պաշտպանվելու համար։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Վոստոկ» զինվորական խմբավորման մամուլի կենտրոնի ղեկավարը։
«Վոդյանոյե բնակելի տարածքի մոտակայքում «Լանցետ» զինամթերքով ոչնչացվել է «Համմեր» ավտոմեքենայի բազայի վրա հիմնված «Avenger» ԶՀՀ–ն»,– ասել է սպան։
Ապրիլին Ուկրաինայի միացյալ ուժերի հրամանատար Սերգեյ Նաևը հայտարարել էր,որ ամերիկյան զենիթահրթիռային համալիրը մարտական հերթապահության է անցել ուկրաինական բանակում։
Այն մասին, որ «Avenger» ԶՀՀ–ները կներառվեն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մեջ, Վաշինգտոնում հայտարարել էին դեռ 2022 թվականի նոյեմբերին։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։