Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Խաչի երևման տոնը

Ավանդական ջահերով երթ. Արխիվային լուսանկար
Այս տոնը Սուրբ Հարության տոնի շարժականության պատճառով կարող է տատանվել ապրիլի 19-ից մայիսի 23-ը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Խաչի երևման տոնը։ Տեղեկությունը հայտնում է Արարատյան թեմը։
351 թվականին` ցերեկվա ժամին, Գողգոթայից մինչև Ձիթենյայց լեռը երկնքում երևացել է լուսե խաչը։ Զարմանահրաշ այդ դեպքի մասին Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը նամակ է գրել Կ. Պոլսի Կոստանդ կայսերը` զարմանալի այդ երևույթը համարելով ուղղափառ դավանության ճշմարտության ապացույց։ Այդ պատճառով էլ Կյորեղ Երուսաղեմացին հորդորել է Կոստանդ կայսերը հրաժարվել արիոսականներին պաշտպանելուց։
Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսի այդ նամակը թարգմանվել է հայերեն և ամեն տարի ընթերցվում է Սուրբ Խաչի երևման տոնին: Հայ Առաքելական Եկեղեցին Սուրբ Խաչի երևման տոնը նշում է Զատկից 28 օր հետո: Սուրբ Հարության տոնի շարժականության պատճառով Սուրբ Խաչի երևման տոնը կարող է տատանվել ապրիլի 19-ից մայիսի 23-ը: