ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ–ն Թուրքիային առաջարկել է Ս-400 զենիթահրթիռային համալիրներ ուղարկել Ուկրաինա, բայց Անկարան հրաժարվել է. տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ս-400–ների մասով ԱՄՆ–ից մի քանի առաջարկ է եղել։ Մեզ ասել են, որպեսզի հսկողությունն իրենց տրամադրենք, բայց այդ առաջարկը վերաբերում է մեր անկախությանը։ Այդ դեպքում, որտե՞ղ է մեր անկախությունը»,– Habertürk–ի հետ հարցազրույցում ասել է Չավուշօղլուն։
Նրա խոսքով` Անկարան բազմիցս ԱՄՆ–ից տարբեր առաջարկներ է ստացել Ս-400-ների վերաբերյալ և, եթե զիջող լիներ, ապա Վաշինգտոնի հետ չէր ունենա այն խնդիրները, որոնք այժմ ունի։
Թուրքիայի ԱԳ նախարարը հավելել է, որ անգամ առաջարկել են համալիրները Ուկրաինա ուղարկել, սակայն իրենք ասել են, որ չի կարելի։