ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ԱՄՆ նախագահի թեկնածու, փաստաբան Ռոբերտ Քենեդի կրտսերը, որն ԱՄՆ երեսունհինգերորդ նախագահ Ջոն Քենեդիի ազգականն է, հայտարարել է, որ ԱՄՆ-ն հնարավորություն չունի լրացնել հրետանային սպառազինության պաշարները, որոնք ոչնչացվել են Ուկրաինայի հակամարտության ընթացքում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ռուսները չեն կարող պարտվել այս պատերազմում, դա նրանց համար կենսական անհրաժեշտություն է, և նրանք հզորացնում են իրենց ուժերը, նրանք մեր նկատմամբ հրետանու առավելություն ունեն։ Եվ մենք չենք կարող փոխարինել հրետանային սպառազինությունը, դրանում մենք պարտվել ենք»,-ասել է Քենեդի կրտսերը YouTube-ի ալիքներից մեկին տված հարցազրույցում։
Նրա կարծիքով՝ ԱՄՆ կառավարության բոլոր գործողություններն ի սկզբանե ուղղված էին հակամարտության ձգձգմանը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։