Սամուել Սևյանը Ջերմուկում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի առաջատարն է

Առաջատարին կես միավորով զիջում է հայ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սևյանը շարունակում է միանձնյա գլխավորել Ջերմուկում ընթացող «Jermuk Ashkhar» շախմատի միջազգային մրցաշարը:
Այսօր կայացած չորրորդ տուրում Սևյանը ոչ-ոքի խաղաց իրանցի Ամին Թաթաբամիի հետ և վաստակեց երեք միավոր:
ԱԱ. Գուրգեն Մադոյանն առաջին մենամարտն ավարտեց հաղթանակով
Սևյանից կես միավորով հետ են մնում երեք շախմատիստներ՝ հայ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, Նոդիրբեկ Յակուբոևը (Ուզբեկստան) և Նարայանանը (Հնդկաստան): Չորրորդ տուրում Հովհաննիսյանը սևերով հաղթել է Արթուր Դավթյանին: Նարայանանը ոչ-ոքի է խաղացել Հայկ Մարտիրոսյանի, իսկ Յակուբոևը՝ Չեխիայի ներկայացուցիչ Նգուենի հետ:
Նշենք, որ Ջերմուկում մայիսի 3-ին մեկնարկած մրցաշարը կավարտվի մայիսի 12-ին: Մրցանակային ֆոնդը 4 միլիոն դրամ է:
Խաչանով–Ռուբլյով զույգը հաղթել է Մադրիդի «Masters» մրցաշարում