«Մենք ահաբեկիչներ չենք պատրաստում». Վրաստանը պատասխանել է թուրքական հրապարակումներին

Վրաստան
Թուրքական ԶԼՄ–ներում լուր էր հայտնվել, որ տարբեր երկրներում, այդ թվում` Վրաստանում, ահաբեկչական զինյալների նախապատրաստման բազա կա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Վրաստանում որևէ մարզական ճամբար չկա և ահաբեկիչների նախապատրաստում չի իրականացվում։ Sputnik Գրուզիայի փոխանցմամբ` այս հայտարարությունն արել է Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Բաչո Մգելաձեն։
Թուրքական ԶԼՄ–ներում ավելի վաղ լուր էր հայտնվել, որ տարբեր երկրներում, այդ թվում` Վրաստանում, ահաբեկչական զինյալների նախապատրաստման բազա կա։
«Այստեղ մարզական ճամբարներ չկան և ահաբեկիչների ու զինյալների պատրաստում չի իրականացվում։ Ավելին` ՊԱԾ–ում վաղուց արդեն հետաքննություն է ընթանում, որի շրջանակում մենք մեծածավալ և ռեզոնանսային տեղեկություն ենք ստացել, որը օպերատիվ կերպով տրամադրել ենք գործընկերներին, այդ թվում` թուրքական կողմին», – ասել է Մգելաձեն։
Նրա խոսքով` հենց Վրաստանի ՊԱԾ–ի տեղեկություններն են հիմք հանդիսացել Թուրքիայում մայիսի 5-ին հակաահաբեկչական գործողություններ անցկացնելու համար։
Այդ գործողությունների շրջանակում, Թուրքիայի իշխանությունների տեղեկություններով, ահաբեկչության մեջ մեղադրվող 74 մարդ է ձերբակալվել։
Ղրիմի երկնքում հրթիռներ են խոցվել. իշխանություն