Խաչանով–Ռուբլյով զույգը հաղթել է Մադրիդի «Masters» մրցաշարում

Կարեն Խաչանովը և Անդրեյ Ռուբլյովը
Թենիսի «Masters» մրցաշարի մրցանակային ֆոնդը գերազանցում է 7,7 միլիոն եվրոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Ռուսաստանը ներկայացնող թենիսիստներ Կարեն Խաչանովը և Անդրեյ Ռուբլյովը հաղթել են Մադրիդում կայացած «Masters» մրցաշարի եզրափակիչում:

Եզրափակիչ զուգախաղում նրանք պարտության են մատնել հնդիկ Ռոհան Բոպաննային և ավստրալացի Մեթյու Էբդենին 6:3, 3:6, 10:3 հաշվով։ Թենիսիստները կորտում անցկացրել են 1 ժամ 9 րոպե։

Մադրիդի մրցաշարի մրցանակային ֆոնդը գերազանցում է 7,7 միլիոն եվրոն:
«Masters»-ի եզրափակիչը Խաչանովի և Ռուբլյովի համար երրորդն էր զուգախաղում, ավելի վաղ նրանք պարտվել էին Մայամիում (2018) և Փարիզում (2019): Կարեն Խաչանովի համար այս հաղթանակն առաջինն էր զուգախաղում։
ԱԱ. Գուրգեն Մադոյանն առաջին մենամարտն ավարտեց հաղթանակով