«Իմ թագավորը չէ». Լոնդոնում պատրաստվում են բողոքի ակցիա անցկացնել

Ակցիայի մասնակիցներ
Ակցիայի մասնակիցներ
Թագադրման ընթացքում անվտանգությունը կապահովեն 11,5 հազար ոստիկաններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Մոտ 2 հազար ցուցարարներ մտադիր են այսօր հավաքվել հանդիսավոր երթի ճանապարհին և Չարլզ III-ի թագադրման դեմ ակցիա անցկացնել։ Տեղեկությունը հայտնում է «Daily Mail»-ը:
Նշվում է, որ ոստիկանությունն արդեն սկսել է ձերբակալել այն անձանց, որոնք դուրս են գալիս Չարլզ III-ի դեմ պաստառներով: Բրիտանական իշխանությունները սպասում են, որ ակցիա կանեն նաև «էկոակտիվիստները»։
Պարբերականը նաև գրում է, որ թագադրման ընթացքում անվտանգությունը կապահովեն 11,5 հազար ոստիկաններ, իսկ արարողությանը կմասնակցեն 10 հազար զինվորականներ, տանիքներին արդեն հերթապահում են դիպուկահարները:
Участники акции протеста держат плакаты с надписью Не мой король в преддверии прибытия короля Великобритании Карла III и британской королевы-консорта Камиллы (6 мая 2023). Лондон
Ակցիայի մասնակիցների մի մասն արդեն հավաքվել է, նրանք իրենց հետ պաստառներ են բերել, որոնց վրա գրված է. «Իմ թագավորը չէ»
Հիշեցնենք` Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, որը երկիրը կառավարում էր ավելի քան 70 տարի, մահացավ 2022 թվականի սեպտեմբերի 8-ին Շոտլանդիայում: Արքայազն Չարլզը թագավոր դարձավ` վերցնելով Չարլզ III անունը, նրա կինը` Կամիլան, ստացավ թագուհի-կոնսորտի կարգավիճակ։ Չարլզ 3-րդի և նրա կնոջ թագադրման արարողությունը տեղի կունենա այսօր։