ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) անցկացրեց քառորդ եզրափակիչի մենամարտը և 5:0 հաշվով հաղթեց Թուրքիայի ներկայացուցիչ Կանլի Բիլգե Կագանին։
Երեք ռաունդներում էլ մրցավարները հաղթանակը տվեցին Հայաստանի հավաքականի ավագին։
Հովհաննես Բաչկովն ապահովեց Հայաստանի առաջին բրոնզե մեդալն աշխարհի առաջնությունում։
Նա 1/8 եզրափակիչում ուժերը չափել էր Սերբիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Սենդրիկի հետ և հաղթել միավորների առավելությամբ։
Երեկոյան մրցահերթում ռինգ դուրս կգա Հայաստանի թիմի անդամ Գուրգեն Մադոյանը (67կգ), որի մրցակիցը մեկնարկային մենամարտում կլինի Թայպեյի ներկայացուցիչ Լին Յուն։
Հիշեցնենք` բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որն անցկացվում է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում, կավարտվի մայիսի 14-ին: