ՀՀ նախագահը մասնակցել է Չարլզ Երրորդի թագադրությանը

ՀՀ նախագահը մասնակցել է Չարլզ Երրորդի թագադրությանը
Մեծ Բրիտանիայի միապետի պաշտոնական թագադրության արարողությունն անցկացվեց Վեսթմինսթերյան աբբայությունում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ Երրորդի թագադրության հանդիսավոր արարողությանը: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նախագահը մասնակցել է նաև Չարլզ Երրորդի անունից կազմակերպված ընդունելությանը:
Հիշեցնենք, որ թագադրության արարողությունն անցկացվում էր Վեսթմինսթերյան աբբայությունում։ Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին Չարլզ III–ի գլխին դրեց սուրբ Էդուարդի թագը, որից հետո Լոնդոնում համազարկ արձակվեց։