«Google»-ը ծրագրում է որոնումն անհատականացնել արհեստական բանականության օգնությամբ

Google
Ընկերությունը նախատեսում է փոխել կայքում տեղեկատվության որոնման ավանդական ձևաչափը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. «Google»-ը նախատեսում է որոնումն ավելի «անհատական» դարձնել արհեստական բանականության բոտերի և կարճ տեսահոլովակների միջոցով: Տեղեկությունը հայտնում է «Wall Street Journal»–ը։
Ըստ թերթի` ընկերությունը նախատեսում է փոխել կայքում տեղեկություն որոնելու ավանդական ձևաչափը՝ շեշտը դնելով ամբողջ աշխարհում հենց երիտասարդներին սպասարկելու վրա: Նշվում է, որ «Google»-ը շուտով կներկայացնի նոր գործառույթներ, որոնք թույլ են տալիս օգտատերերին երկխոսություն վարել արհեստական ինտելեկտի ծրագրի հետ` այսպիսով առավել անհատականացնելով որոնման արդյունքները։ Նախագիծն ունի «Magi» կոդային անվանումը:
Հեռանկարում «Google»-ի այցելուներին ավելի հաճախ կառաջարկվի լրացուցիչ հարցեր տալ կամ դիտել կարճ տեսանյութեր, ինչպիսիք են «TikTok»–ի տեսանյութերը՝ ի պատասխան իրենց հարցումների:
Հավելենք, որ «Google»-ն իր որոնողական համակարգով ընդգրկված է «Alphabet» հոլդինգային ընկերության կազմում։
ԵՄ-ն ուժեղացված վերահսկողություն է սահմանում 19 առցանց հարթակի նկատմամբ