ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Ղրիմի երկնքում ՀՕՊ ուժերը խոցել են «Գրոմ-2» ուկրաինական հրթիռային համալիրի արձակած բալիստիկ հրթիռը։ Տեղեկությունը հայտնում է հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։
«Ղրիմի Հանրապետության երկնքում ՀՕՊ ուժերը խոցել են «Գրոմ-2» ուկրաինական օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգի արձակած բալիստիկ հրթիռը», – գրել է Ակսյոնովը Telegram–ում։
Նրա խոսքով` ավերածություններ և տուժածներ չկան։
Ղրիմի ղեկավարի խորհրդականը նշել է, որ Ղրիմի երկնքում «Գրոմ-2» ուկրաինական օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգի 2 հրթիռ է խոցվել։