«Ես ողջ–առողջ եմ». Եվգենի Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Եվգենի Պետրոսյանը տեղեկացրել է նաև, որ անցել է աշխատանքի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանն պլանային ստուգումից հետո դուրս է գրվել հիվանդանոցից: Իր առողջական վիճակի մասին արտիստը պատմել է ՌԻԱ Նովոստիին։
«Լինում են ինչ-որ պլանային ստուգումներ, ինչ-որ հիվանդություններ... Ստուգվել եմ, դուրս եմ գրվել... Ողջ–առողջ եմ... Հիմարություն կլինի ասել, թե լիովին առողջ եմ։ Ես երկրորդ կարգի հաշմանդամ եմ, իմիջիայլոց», - ասել է Պետրոսյանը։
Նա հավելել է, որ վերադարձել է աշխատանքի։
Հիշեցնենք` մայիսի 1-ին հայտնի դարձավ, որ Պետրոսյանի ինքնազգացողությունը վատացել է սեփական բնակարանում։ Նրա գլուխ պտտվել է, ինչից հետո կինը շտապօգնություն է կանչել։
Կանչին ժամանած բժիշկները պնդել են, որ արտիստին հիվանդանոց տանեն։