Երեք օդաչու է վերադարձվել ուկրաինական գերությունից․ ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ
Օդաչուներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Բանակցային բարդ գործընթացի արդյունքում երեք օդաչու է վերադարձվել ուկրաինական գերությունից։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Մայիսի 6-ին Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքից բանակցային բարդ գործընթացի արդյունքում վերադարձվել են Ռուսաստանի օդատիեզերական ուժերի երեք օդաչուներ, որոնց մահացու վտանգ էր սպառնում գերության մեջ»,- նշել են գերատեսչությունում:
Ըստ ՊՆ-ի` նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն:
Ինչպես են ՌԴ–ի կառավարվող ռումբերը թուլացնում Ուկրաինայի զինված ուժերի մարտական ներուժը
Ազատ արձակված զինծառայողները Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով կտեղափոխվեն Ռուսաստանի պաշտպանության նախարարության բժշկական հաստատություններում բուժում և վերականգնում անցնելու համար:
Ստորջրյա մալուխները հարվածի տակ են․ Արևմուտքը Ռուսաստանից վախենալու ևս մեկ պատճառ է գտել