Բրիտանիայի թագավոր Չարլզ III–ի թագադրումը. լուսանկարներ

Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին Չարլզ III–ի գլխին դրեց սուրբ Էդուարդի թագը։
Sputnik
Բրիտանիայի միապետ Չարլզ III–ն այսօր պաշտոնապես թագադրվեց Վեսթմինսթերյան աբբայությունում։
Թագադրման արարողությանը հրավիրվել էր շուրջ 2,3 հազար մարդ, որոնց թվում էին թագավորական ընտանիքի անդամները, 203 երկրների ներկայացուցիչներ։ Արարողությանը ներկա են եղել մոտ 100 պետությունների ղեկավարներ։
Չարլզ III-ը թագադրումից հետո ողջունեց Բուքինգհեմյան պալատի մոտ հավաքվածներին: Դրանից հետո տեղի ունեցավ Կամիլայի թագադրման ավելի համեստ արարողությունը, թագուհի կոնսորտը երդում չտվեց:
Չարլզը Վիլհելմ թագավորից հետո (1066 թվական) 40-րդ իշխող միապետն է, որի թագադրությունը կայացավ Լոնդոնի կենտրոնական եկեղեցում։ Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս նա նաև Համագործակցություն 14 այլ երկրների թագավորն է, այդ թվում` Ավստրալիայի, Կանադայի և Նոր Զելանդիայի։
2 / 24

Չարլզը Վիլհելմ թագավորից հետո (1066 թվական) 40-րդ իշխող միապետն է, որի թագադրությունը կայացավ Լոնդոնի կենտրոնական եկեղեցում

5 / 24

Բրիտանիայի թագավոր Չարզլ III–ը և կոնսորտ թագուհի Կամիլան

6 / 24

Բրիտանիայի թագավոր Չարզլ III–ը և կոնսորտ թագուհի Կամիլան ժամանում են թագադրման արարողությանը

7 / 24

Սուրբ Էդուարդի թագը (17-րդ դար)

11 / 24

Չարլզի դիմակով կինը Թրաֆալգարյան հրապարակում

12 / 24

Բրիտանիայի թագավոր Չարլզ III–ը և թագուհի Կամիլան թագադրման արարողության ժամանակ

13 / 24

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III–ը և Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին

14 / 24

Արքայազն Լուին և արքայադուստր Շարլոտան Չարլզ III–ի թագադրման արարողությանը

15 / 24

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն ու նրա կինը` Ակշատա Մուրտին սպասում են թագավորի և թագուհու ժամանմանը

16 / 24

Բրիտանիայի արքայազն Ջորջը (ձախից) Չարլզ III–ի հետ

17 / 24

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Սոֆի Թրյուդոն ժամանում են Վեսթմինսթերյան աբբայություն

18 / 24

Ուելսի արքայազնը և արքայադուստրը ժամանում են թագադրման արարողությանը

20 / 24

Թրաֆալգարյան հրապարակի մոտ հավաքված բազմությունը

22 / 24

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը

23 / 24

Թագավորական գվարդիայի զինվորները կանգնած են Բուքինգհեմյան պալատի մոտ