ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գուրգեն Մադոյանն առաջին մենամարտն ավարտեց հաղթանակով։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
67 կգ քաշային հայ մարզիկը մեծ առավելությամբ հաղթեց Թայպեի ներկայացուցիչ Լին Յուին։
«Մադոյանը շատ ակտիվ ու գրագետ էր գործում և 2-րդ ռաունդում նույնիսկ նոկդաունի ենթարկեց մրցակցին»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որն անցկացվում է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում, կավարտվի մայիսի 14-ին: