«Ուզում եք գնդակահարեք՝ խնդիր չկա, ես համաձայն եմ». Փաշինյան

Նիկոլ Փաշինյան
Ավելի վաղ վարչապետն ասել էր, որ շուտով կներկայանա 44-օրյա պատերազմի պատճառներն ու հանգամանքները հետաքննող հանձնաժողովին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Հայաստանում ռազմական տրիբունալ ստեղծելու հարցը քննարկվում է, Չեխիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանում կան մասնագիտացված դատարաններ, այդ հարցը կա օրակարգում, այդ թվում՝ ռազմական տրիբունալ ստեղծել։ Նկատի ունեք, որ պետք է համաձայնվե՞մ, որ ինձ դատեն և գնդակահարեն։ Ես 2020 թվականից հետո դուրս եմ եկել ժողովրդի առաջ ու ասել, որ եթե կարծում եք, որ ինձ պետք է գնդակահարել, ապա ես այդ գնդակահարության պատի տակ հնազանդ կանգնելու եմ»,- ասաց Փաշինյանը։

«Ուզում եք գնդակահարեք՝ խնդիր չկա, ես համաձայն եմ»,- ասաց Փաշինյանը։
Ավելի վաղ վարչապետն ասել էր, որ շուտով կներկայանա 44-օրյա պատերազմի պատճառներն ու հանգամանքները հետաքննող հանձնաժողովին։
Հիշեցնենք` Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Չեխիա է մեկնել մայիսի 4-ին։ Նույն օրը կայացել է Հայաստանի և Չեխիայի վարչապետների հանդիպումը։