ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի լճերից մեկի մոտակայքում 23-ամյա քաղաքացին ընկել է քարափից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Միջադեպի մասին տեղեկությունը ստացվել է մայիսի 5-ին, ժամը 11։44-ին։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 9-րդ կմ-ի մոտակայքում Ց․ Ս․-ն (ծնված 2000 թ․) ժայռից ընկել է մոտ 20 մ խորությամբ ձորը»,– ասված է հաղորդագրությունում։
Փրկարարները տուժածին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Տուժածը հոսպիտալացվել է Ստեփանավանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։