Պարզվել է` ով է կրակել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուղղությամբ

Ձեռնարկվում են միջոցառումներ օդաճնշիչ ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Հայտնի է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուղղությամբ կրակոցներ արձակած անձի ինքնությունը։ Նա Բաբաջանյան փողոցի բնակիչ է, 17 տարեկան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ինչպես հայտնել ենք, ոստիկանությունը մայիսի 3–ին ահազանգ էր ստացել, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջանցքի պատուհանին կրակոցի հետքեր կան։
«Պարզվել է, որ ապրիլի 15-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը օդաճնշիչ ատրճանակով դիտավորությամբ վնասել է կրթահամալիրի պատուհանների ապակիները՝ պատճառելով 200 000 դրամի վնաս»,–ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Բաբաջանյան փողոցի 17-ամյա բնակիչը մայիսի 4-ին հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին:
Կրակոցներ Գյումրիում. խանութի մոտ 15 պարկուճ է հայտնաբերվել
Ձեռնարկվում են միջոցառումներ օդաճնշիչ ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: