ՀՀ–ն ու Չեխիան կամրապնդեն տնտեսական կապերը. պայմանավորվածություններ են ձեռք բերվել

Հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստ
Հայ և չեխ գործարարների համար կազմակերպվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հանդիպումներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Հայաստանն ու Չեխիան կամրապնդեն կապերը մի շարք ոլորտներում։ Ինչպես հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, հայ–չեխական համագործակցությունն ընդլայնելու հարցը քննարկվել է Պրահայում Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի ժամանակ։
«Նիստի շրջանակում քննարկվել է առևտրատնտեսական հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ համագործակցությունը արդյունաբերության և արդյունաբերական կոոպերացիայի, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, տրանսպորտի, գիտատեխնիկական, կրթության, մշակույթի, շրջակա միջավայրի, զբոսաշրջության և այլ ոլորտներում»,– ասված է հաղորդագրությունում։
Նիստի արդյունքում չեխական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ստորագրվել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի 6–րդ նիստի արձանագրությունը։
Հանձնաժողովի չեխական կողմի համանախագահը եղել է Չեխիայի Հանրապետության առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալ Էդվարդ Կոժուշնիկը, հայկական կողմի համանախագահը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը:
Միջոցառման մասնակից գործարարների համար կազմակերպվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հանդիպումներ։
ԱԺ պատգամավորները Փաշինյանի գլխավորությամբ հանդիպել են Չեխիայի խորհրդարանի նախագահի հետ