Գերմանիայում վանդալները պղծել են խորհրդային գերեզմանները

Գերմանիայում վանդալները պղծել են խորհրդային գերեզմանները
Տեղի իշխանություններին անհապաղ տեղեկացրել են միջադեպի մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Վանդալները վնասել և մասամբ քանդել են «Զեելյան բարձունքներ» հուշահամալիրի տապանաքարերը: Խորհրդային գերեզմանների պղծման մասին Twitter-ում հայտնել է Գերմանիայում ՌԴ դեսպանատունը:
«Անհայտ վանդալները վնասել և մասամբ ավերել են տապանաքարերը զինվորների տասնչորս գերեզմանների վրա, զինվորների, որոնք իրենց կյանքն են տվել աշխարհը և Եվրոպան նացիզմից ազատագրելու համար»,-ասված է Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ:
Գերմանիայում վանդալները պղծել են խորհրդային գերեզմանները
Նշվում է, որ տեղի իշխանություններին անհապաղ տեղեկացրել են միջադեպի մասին:
Գերմանիայի ԱԳՆ բողոքի նոտա է հղվել, որում պահանջվում է սպառիչ միջոցառումներ ձեռնարկել տեղի ունեցածի հանգամանքները պարզելու, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, հուշահամալիրի անձեռնմխելիությունն ու պահպանությունն ապահովելու համար: