ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի- Sputnik. Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն 24TV-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ծրագրում է բանակցություններ վարել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ` Մոսկվայում Սիրիայի հարցով քառակողմ հանդիպման շրջանակներում: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:
«Այսօր մենք ռուսներից ստացել ենք ամսաթվի վերջնական հաստատումը։ Միայն թե դեռ հայտնի չէ, թե ով է ներկայացնելու Իրանը, իրանական կողմը նույնպես կապ է հաստատել մեզ հետ, այնտեղ իրավիճակն այնպիսին է, որ եթե ԱԳ նախարարը աֆրիկյան շրջագայության գնա Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ, բանակցություններին (Մոսկվայում) կմիանա մեկ այլ ներկայացուցիչ։ Առավոտյան մենք համապարփակ բանակցություններ կվարենք, իսկ արդեն ցերեկը բանակցություններ կվարենք հարգարժան պարոն Լավրովի հետ»,- ասել է Չավուշօղլուն։
Ավելի վաղ Չավուշօղլուն հայտնել էր, որ Թուրքիայի, ՌԴ-ի, Սիրիայի և Իրանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը նախատեսվում է մայիսի 10-ին Մոսկվայում: