Բաբկեն Թունյանը ՍԾՏՀ կազմակերպության փոխնախագահ է ընտրվել

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյան
ՔՊ–ական պատգամավորը խոստացել է Թուրքիայում ընթացող նիստի մասին ավելի հանգամանալից խոսել առաջիկա օրերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության փոխնախագահ է ընտրվել։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան էջում։
«Սևծովյան տնտեսական համագործակցության գլխավոր վեհաժողովի 61-րդ լիագումար նիստում ընտրվեցի կազմակերպության փոխնախագահի պաշտոնում»,– նշել է նա։
Թունյանը խոստացել է առաջիկա օրերին ավելի հանգամանալից խոսել դեռ շարունակվող այս նիստի մասին, որը, նրա խոսքով, ըստ որոշ ընդդիմադիր գործընկերի՝ «փուչիկներով շոու» է, իսկ իրականում այս կազմակերպության ամենալարված նիստերից մեկը։
Հիշեցնենք` Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովն անցկացվում է Թուրքիայում։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Անկարա է մեկնել մայիսի 3-ին։