ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հանդիպել են Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ: Տեղեկությունը հրապարակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջում։
«Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությանը և այլ թեմաների»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Չեխիա է մեկնել մայիսի 4-ին։ Նույն օրը կայացել է Հայաստանի և Չեխիայի վարչապետների հանդիպումը։