Ադրբեջանցի 4 դիվանագետներ Իրանում անցանկալի անձ են հայտարարվել

Ավելի վաղ Ադրբեջանում Իրանի դեսպանատան չորս աշխատակիցներ էին անցանկալի անձ հայտարարվել և արտաքվել երկրից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Իրանը «persona non grata» (անցանկալի անձ) է հայտարարել ադրբեջանցի 4 դիվանագետների։ Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Գերատեսչության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ շեշտվում է, որ այս քայլը վնասում է երկկողմ հարաբերություններին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել էր, որ երկու երկրների հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա:
Բաքուն դեռևս ապրիլի սկզբին անցանկալի անձ էր հայտարարել և երկրից արտաքսել Ադրբեջանում Իրանի դեսպանատան չորս աշխատակիցների՝ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման պատճառով:
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է Բաքվին 4 դիվանագետներին անցանկալի անձ հայտարարելու համար